ԱՄՆ ցանցահենները փորձել են տեղեկություններ ստանալ Գերմանիայի և Ֆրանսիայի սպառազինության վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն՝ հղում անելով գերմանական Bild թերթին:
Թերթի տրամադրության տակ են հայտնվել տեղեկություններ, ըստ որոնց՝ 2011թ. նոյեմբերի 2-ին 3 ժամվա ընթացքում Եվրոպական աերոտիեզերական և պաշտպանական կոնցեռնի (EADS) և ԱՄՆ-ից ոմն ցանցահենի միջև 5116 անգամ միացում է եղել: Անհայտ անձինք փորձել են պարզել EADS-ի պատվերների մանրամասներ՝ նախատեսված Սաուդյան Արաբիայի սահմանների ամրապնդման համար:
Թերթի տեղեկացմամբ՝ նման փորձ արվել է նաև 2005թ., երբ փորձել են տեղեկանալ Գերմանիայի և Ֆրանսիայի սպառազինության տեղակայման մասին:
Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայությունը չի ընդունում նման գործողությունների տնտեսական պատճառաբանությունը։









































