«Մանչեսթեր Յուանյթեդ»-ի հարձակվող Ռոբին Վան Պերսին տեղափոխվել է «Ֆեներբահչե»: Այդ մասին է հայտնել է ակումբի պաշտոնական կայքը:
«Ջանասիրաբար աշխատել ենք և, վերջապես, բանակցություններն ավարտվեցին: Եվս մեկ բարձրակարգ ֆուտբոլիստ միացավ «Ֆեներբահչե»-ին»,- նշել է ակումբի նախագահը:
Սպասվում է, որ 31-ամյա ֆուտբոլիստը չորս տարվա պայմանագիր կստորագրի: Վան Պերսիի տրանսֆերի արժեքը կկազմի 5 միլիոն ֆունտ ստերլինգ:
Նշենք, որ Անգլիայի առաջնության նախորդ մրցաշրջանում Ռոբին Վան Պերսին մասնակցել է 27 հանդիպումների, 10 գոլ է խփել և գոլային 2 փոխանցում կատարել:






































