Հունաստանի օգնության նոր փաթեթի համապատասխան՝ Եվրոպական կայունացման մեխանիզմն ու ԱՄՀ-ն ծրագրում են երկրին տրամադրել 74 մլրդ եվրո։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով աղբյուրին։
Եվրոպական կայունացման մեխանիզմը կարող է Հունաստանին փոխանցել 58 մլրդ եվրո։
Իր կողմից ԱՄՀ-ն ծրագրում է միանալ և տրամադրել 16 մլրդ եվրո։
Նույնիսկ եթե Աթենքին հաջողվի համաձայնության հասնել վարկատուների հետ ֆինանսական օգնության նոր փաթեթի տրամադրման շուրջ, հունական բանկերին հավելյալ պետք կլինի 10-14 մլրդ եվրոյի չափով կապիտալ՝ լիկվիդայնությունն ապահովելու համար։









































