Հույների ճնշող մեծամասնությունը ցանկանում է եվրոգոտում մնալ: Նման եզրակացություն արվել է հարցման տվյալներից ելնելով, հաղորդում է Reuters-ը:
Հույների միայն 12 տոկոսն են աջակցում վարկատուների հետ համաձայնագրից հրաժարվելը, եվրոգոտուց դուրս գալը, արդյունքում` դրահմին վերադառնալը:
Սակայն, հարցման մասնակիցների 55 տոկոսը վստահ է, որ հույները ճիշտ են արել հանրաքվեի ժամանակ «ոչ» ասելով:
Բացի այդ, անկում է ապրել նաև ՍԻՐԻԶԱ կուսակցության վարկանիշը:







































