ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգում մերկ տղամարդն առևանգել է շերիֆի ավտոմեքենան: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Նշվում է, որ ոստիկանությունում բողոքներ են ստացվել վարորդներից` մերկ տղամարդու հետ կապված, ով վազել է մայրուղով և խանգարել երթևեկությանը: Ականատեսների խոսքերով` 37-ամյա Հեսուս Տարանգոն վազում էր ճանապարհով և բղավում, որ թունավորված է:
Շերիֆը ոստիկանական ավտոմեքենայով դեպքի վայր է ժամանել և նրան խնդրել է նստել: Մի քանի շրջան պտտված տղամարդը տիրացել է ավտոմեքենային, սակայն շուտով բռնվել է հիվանդանոցի կայանատեղիում: Ներկա պահին նա ձերբակալված է:








































