Հարկային համակարգը պետք է ուղղակիորեն կապված լինի առողջապահության հետ, համոզված են Օքսֆորդ, Օթագո և Օքլենդ համալսարանների աշխատակիցները, հայտնում է Meddaily-ն:
Փողի հարցը կարող է փոխել մարդկանց սովորույթները՝ կապված վնասակար ուտելիքի հետ:
Պարզվել է, որ վնասակար մթերքների հարկերը կարող են կանխել շատ անժամանակ մահեր: Մրգերի և բանջարեղենների 20% սուբսիդավորումը կանխել է տարեկան 560 մահ: Իսկ հագեցած ճարպերի հիմնական աղբյուրների վրա 20% հարկը կանխում է 1500 մահ:
Աղի հիմնական աղբյուրների վրա հարկերը կանխել են 2000 մահ տարեկան: Իսկ աղի և հագեցած ճարպերի հիմնական աղբյուրների հարկերի համադրումը կանխել է 2400 մահ տարեկան: ճիշտ է, դրական արդյունքն անմիջապես չի երևում, սակայն դա ձեռնտու քայլ է:









































