Հանրաճանաչ երաժիշտ Փոլ Մաքարթնին քննադատել է Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցության նախաձեռնությունը` նորից թույլ տալ շներով աղվեսների որսը: Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով Մաքարթնիի կայքին:
«Բրիտանիայի ժողովուրդն աջակցում է պահպանողական կառավարությանը շատ հարցերում, սակայն մեզնից մեծամասնությունը դեմ հանդես կգա, եթե որսը նորից թույլատրվի»,- ասվում է The Beatles-ի նախկին մասնակցի կայքում:
Շներով աղվեսների որսի հակառակորդները պնդում են, որ դա դաժան պրակտիկա է, որի անհրաժեշտությունը չկա: Նման դիրքորոշում են գրավել նաև կենդանիների իրավունքի պաշտպանները:
«Դա դաժան և անպետք է, և նրանք կկորցնեն այնպիսի հասարակ մարդկանց ու կենդանիների սիրահարների աջակցությունը, ինչպիսին ես եմ»,- հստակեցվում է երաժշտի կայքում:









































