Ամերիկյան Յուտա նահանգում ուսուցչուհուն դատապարտել են 30 տարվա ազատազրկման 3 աշակերտների հետ սեռական հարաբերության պատճառով: Այդ մասին հայտնում է The Dail Mail-ը: Նրան կարող են ներում շնորհել 2 տարի հետո:
Քեյլսվիլ քաղաքի ավագ դպրոցի անգլերենի 36-ամյա ուսուցչուհի Բրիաննա Ալտիսը 2013 թվականից ինտիմ կապերի մեջ է գտնվել երկու 16-ամյա և մեկ 17-ամյա պատանիների հետ:
Ուսուցչուհին հունիսին դատարան նամակ է ուղարկել, որտեղ խնդրել է իրեն չբանտարկել` խոստանալով էլ չկրկնել նմանատիպ հանցագործություն:
Ալտիսը ձերբակալվել է 2013 թվականի հոկտեմբերին, երբ աշակերտներից մեկը պատմել է նրա հետ իր հարաբերությունների մասին: Ալտիսի ամուսինը ապահարզանի դիմում է տվել և խնդրել երեխային հանձնել իր խնամակալությունը:







































