Yahoo News-ի փոխանցմամբ՝ Անկարայում Թայլանդի դեսպանատունը փակվել է անորոշ ժամկետով։ Բացի դրանից՝ ժամանակավորապես իր աշխատանքները կասեցրել է Ստամբուլում Թուրքիայի հյուպատոսությունը։ Դրա համար պատճառ են դարձել հուլիսի 9-ի գիշերը Թուրքիայի ույղուրական համայնքի հարձակումները Թայլանդի հյուպատոսության շենքի վրա։
Զայրացած ամբոխը, զինված քարերով ու մահակներով, կոտրել էր հյուպատոսարանի շենքի ապակիներն ու ներխուժել այնտեղ։ Հարձակում գործած անձինք դեն էին նետել հյուպատոսության աշխատակիցների անձնական իրերն ու մեղադրանքներ էին հնչեցրել Թայլանդի կառավարության հասցեին։ Հարձակման հետևանքով որևէ մեկը չէր տուժել։
Բողոքի ակցիաները սկսվել էին Բանգկոկի այն հայտարարությունից հետո, թե Չինաստանի 97 քաղաքացիներ, որոնք էթնիկ ույղուրներ են, արտաքսվում են Չինաստան՝ թագավորության տարածք ապօրինաբար մուտք գործելու համար։ Նրանց ձերբակալել էին 2014 թվականի մարտին։









































