Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության առաջին փուլի պատասխան խաղում Մալթայի «Բիրկիրկարա»-ն 1:3 հաշվով առավելության հասավ «Ուլիս»-ի նկատմամբ ու դուրս եկավ երկրորդ փուլ: Առաջին խաղն ավարտվել էր 0:0 հաշվով:
Սուրեն Չախալյանի ասուլիսից հետո լրագրողներն ավելի քան 30 րոպե սպասեցին մրցակցի գլխավոր մարզիչ Ջովանի Տեդեսկոյին, ով այդպես էլ չներկայացավ ասուլիսի:





































