Twitter-ի օգտատերերը լուսանկարներ են տեղադրել, որոնցում երևում է մաշկի վրա գրգռման և ցանի հետքեր, ինչը նրանց կարծիքով Apple Watch կրելու հետևանք է, հայտնում է Daily Mail-ը:
Apple-ի կայքում կա նախազգուշացում, որ «խելացի» ժամացույցների մեջ օգտագործված որոշ նյութեր որոշ մարդկանց մոտ կարող են առաջացնել մաշկային ռեակցիա: Մասնավորապես Apple Watch-ի կապիչները պարունակում են նիկել, որը կարող է գրգռել մաշկը:
Մի վարկածով, այրվածք կարող է առաջացնել սարքավորման հակառակ կողմում գերտաքացած սենսորը, սակայն մասնագետները դա ճիշտ չեն համարում: Իսկ Apple ընկերությունը օգտագործողների բողոքներին դեռ չի արձագանքել:







































