Wednesday, 24 06 2026
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը

Orange-ի նորարար տեխնոլոգիաներով հագեցած ակնաբուժության կենտրոն՝ Տավուշի մարզում

Orange-ի ներկայացուցիչները կրկին Տավուշի մարզում են, որտեղ տեղի ունեցավ Հայկական ակնաբուժության նախագծի ակնային տարածաշրջանային կենտրոնի բացումը: Կենտրոնում ներկայումս արդեն գործում է ակնային զննումների սենյակ, որը շուտով կհամալրվի նորագույն տեխնոլոգիաներով զինված վիրահատությունների սենյակով։ Այս մեծածավալ նախագիծն իրականություն է դարձել Հայկական ակնաբուժության նախագծի, ՀՀ առողջապահության նախարարության, Տավուշի մարզպետարանի, Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի և գլխավոր հովանավոր՝ Բոյաջյան ընտանիքի շնորհիվ: Օրանժ Արմենիան կենտրոնին տրամադրել է որակյալ տեղական և միջազգային տեսակապ ապահովող տեխնիկական լուծում, որը հնարավորություն է տալիս Կենտրոնում իրականացվող վիրահատություններն անցկացնել ՀՀ և միջազգային փորձառու մասնագետների վերահսկողությամբ՝ Իջևանի կենտրոնից իրական ժամանակում տեսակապ հաստատելով Երևանի հետ։

«Նորարարությունը մշտապես կարևոր տեղ է զբաղեցրել մեր ռազմավարությունում: Շուկա մուտք գործելու պահից Orange-ը առավելագույն ջանքերն է գործադրել ՀՀ տարբեր ոլորտներում, այդ թվում առողջապահության, և կրթության, ժամանակակից տեխնոլոգիաներ ու նորարարական լուծումներ ներդնելու ուղղությամբ: Այսօր ուրախ ենք մեր գործընկերների հետ միասին մասնակցել ՀԱՆ-ի` երկար սպասված ակնային տարածաշրջանային կենտրոնի բացմանը, և հպարտ ենք տեղական ու միջազգային որակյալ կապ ապահովող մեր նորարար տեխնիկական լուծման շնորհիվ նպաստել այս տարածաշրջանում որակյալ ակնաբուժական ծառայությունները բնակչությանն ավելի հասանելի դարձնելու կարևոր գործին», – ասաց Օրանժ Արմենիայի գործադիր խորհրդի անդամ Արսեն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ Orange Հիմնադրամը Հայկական Ակնաբուժական Նախագծի հետ համագործակցում է 2011թ.-ից: Այս ընթացքում «Լույս հայի աչքերին» նախագծի շրջանակնեում հայկական մարզերում որակյալ անվճար ծառայություններից օգտվել է ավելի քան 68000 բնակիչ, իսկ Աչքի շարժական հիվանդանոցում իրականացվել է շուրջ 6000 վիրահատություն և լազերային բուժում:

«Ծրագրի նպատակն է խթանել ակնաբուժական ծառայությունների հասանելիությունը ՀՀ մարզերում բնակչության բոլոր շերտերի համար՝ հիմնելով երկրորդական մակարդակի ակնաբուժական կենտրոններ Հայաստանի հինգ մարզերում և ապահովելով դրանց շարունակական աշխատանքը: Այս կենտրոնները կգան փոխարինելու Աչքի շարժական հիվանդանոցին (ԱՇՀ)՝ բարեգործական հիմունքներով անվճար բուժմանը զուգահեռ տրամադրելով նաև վճարովի ծառայություններ վճարունակ բնակիչներին: Վերջինս կօգնի կենտրոններին շարունակել անվճար սպասարկել սոցիալապես անապահով մարդկանց՝ միաժամանակ ապահովելով ինքնաֆինանսավորումը», – ասաց ՀԱՆ-ի հիմնադիր-նախագահ Ռոջեր Օհանեսյանը:

Հայկական ակնաբուժության նախագծի ակնային տարածաշրջանային կենտրոնի բացմանը մասնակցեցին ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, ԱՄՆ-ից ժամանած ակնաբուժական ոլորտի անվանի փորձագետներ, ինչպես նաև այլ հարգարժան հյուրեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում