«Էսպնայոլ»-ի ղեկավարությունը նվազագույնը 8 մլն եվրո է պահանջում թիմի դարպասապահ Ֆրանսիսկո Կասիլյայի տրանսֆերի դիմաց, ում ծառայություններով հետաքրքրված է «Ռեալ»-ը: Այդ մասին հայտնում է Sport-ը:
Մադրիդցիները, սակայն, մտադիր են 3 մլն եվրո վճարել 29-ամյա դարպասապահի տրանսֆերի դիմաց:
Նախորդ մրցաշրջանում Կասիլյան 37 հանդիպում է անցկացրել «Էսպանյոլ»-ի կազմում և 48 գոլ է բաց թողել: «Ռեալ»-ը դիտարկում է նրան որպես թեկնածու` Դավիդ Դե Խեայի տեղափոխությունը չկայանալու դեպքում:





































