Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի նախարար Դեբորա Լի Ջեյմսը հայտարարել է, որ Ռուսաստանն ԱՄՆ ազգային անվտանգության ամենամեծ սպառնալիքն է, ինչի համար Վաշինգտոնը պետք է ուժեղացնի Եվրոպայում երկրի ռազմական ներկայությունը:
Նրա խոսքերով՝ Վաշինգտոնն այդպես է արձագանքում Մոսկվայի վերջին գործողություններին, որոնք հարուցում են մտահոգություն. «ԱՄՆ-ը շարունակելու է Եվրոպայում տեղակայել F-16 կործանիչներ: Ներկայումս ժամանակը չէ ի ցույց դնելու Ռուսաստանի կողմից այդօրինակ գործողությունների առջև վճռականություն ցուցաբերելու բացակայությունը»:
Նա հիասթափություն է հայտնել, որ ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրներից միայն 4-ն պաշտպանական ոլորտին հատկացնում ՀՆԱ-ի 2 տոկոսը:









































