Իրանի և միջազգային միջնորդների «վեցյակի» միջև միջուկային հարցով համաձայնության ձեռք բերման մասին կարող է հայտարարվել արդեն երեկոյան։ Այս մասին TASS գործակալությանը հայտնել է Արևմուտքի բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրը։
«Կողմերն առաջ են շարժվել մնացած հարցերի լուծման գործում,- ասել է զրուցակիցը։- Մենք տեսնում ենք, որ փոխզիջում հնարավոր է բոլոր կետերով»։
Եվրոպական պատվիրակություններից մեկը ներկայացնող այլ աղբյուր նույնպես համաձայնել է նման հնարավորությանը։ «Դա միանգամայն հնարավոր է,- ասել է նա։- Փաստաթղթի որոշ թերթեր արդեն տպված են»։ Նա պատրաստության աստիճանը գնահատել է 98 տոկոս։








































