ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը 10 տարի գաղտնալսել է գերմանական ղեկավարության առանցքային հեռախոսահամարները։ Այս մասին հայտնում է WikiLeaks կայքը։ Թիրախների ցուցակում եղել է դաշնային կանցլերի գերատեսչության 56 ազգանուն։ Կայքում են հայտնվել նաև Անգելա Մերկելի բանակցությունների մի շարք ապակոդավորումներ, ինչպես նաև գաղտնալսվող գծերի ցուցակը։
WikiLeaks-ի տվյալներով՝ ընդհանուր առմամբ ամերիկյան հատուկ ծառայությունները գաղտնալսել են 125 առանցքային համարներ, այդ թվում՝ Անգելա Մերկելի անձնական բջջային հեռախոսը։ Պորտալի փոխանցմամբ՝ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը գաղտնալսել է Մերկելի նախորդների՝ Գերհարդ Շրյոդերի և Հելմութ Քոլի ենթականերին։
Լրտեսվել են նաև տնտեսական և ֆինանսական, արտաքին և անվտանգության քաղաքականության համար պատասխանատու կանցլերի գերատեսչության ստորաբաժանումների ղեկավարներն ու խորհրդատուները, ինչպես նաև անձինք, ովքեր համակարգում են հետախուզական ծառայության գործունեությունը։









































