Ֆրանսիան ենթակա է մոտ 65 մլրդ եվրո կորցնելու վտանգին՝ Հունաստանի դեֆոլտի դեպքում: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է սենատի ֆինանսական հանձնաժողովի զեկուցող Ալբերի դե Մոնգոլֆեն:
«Հունաստանի դեֆոլտի դեպքում Ֆրանսիայի ընդհանուր կորուստները կարող են հասնել մոտ 65 մլրդ եվրոյի, ինչը զգալիորեն շատ է դրա հետ կապված հաճախ նշվող 40 մլրդ եվրոյից»,- ասվում է սենատի հանձնաժողովի ներկայացուցչի հաղորդագրության մեջ:
Ֆրանսիական ԶԼՄ-ներում ավելի վաղ նշվում էին ամենատարբեր թվեր Ֆրանսիայի պետական և մասնավոր ոլորտի հնարավոր կորուստների վերաբերյալ՝ 40-75 մլրդ եվրո: Այդպիսի հաշվարկների հիմնավորում չի նշվել:








































