Բեկոնի միացյալ եկեղեցին աթեիզմի թանգարան կբացի, որը կլինի այդպիսի առաջին հաստատությունն ԱՄՆ տարածքում: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով կազմակերպության մամլո հաղորդագրությանը: Ավելի ուշ թանգարանի հիման վրա ծրագրվում է ստեղծել Աթեիստական միության ազգային կենտրոն:
Հաստատության բացումը կոչված է փոխելու Բեկոնի միացյալ եկեղեցու և ընդհանրապես աթեիստների բացասական կերպարը: Կազմակերպության անդամները կարծում են, որ ԱՄՆ-ում աթեիստների իրավունքները ոտնահարվում են:
Առանձնատունը, որտեղ կլինի ցուցահանդեսը, եկեղեցուն նվիրել է դրա գլխավոր գաղափարախոսներից մեկը՝ Penn’s Sunday School հումորային հաղորդման վարող Փեն Ժիլլեթը: Ծրագրվում է, որ թանգարանում տեղի կունենան աթեիստների հարսանիքներ, զեկուցումներ և կոնֆերանսներ: Հաստատության բացման ամսաթիվը հայտնի չէ:










































