Արտասվող հույն թոշակառուի լուսանկարից ազդված՝ ավստրալացի գործարարը որոշել է օգնության ձեռք մեկնել։ Լուսանկարում պատկերված 77-ամյա թոշակառուն չի կարողացել ստանալ թոշակը կնոջ համար։
Հունական արմատներով ավստրալացի գործարար Ջեյմս Կուֆոսը պատրաստվում է Հունաստան թռչել՝ օգնություն ցուցաբերելու ճգնաժամից տուժած երկրի թոշակառու Յորգոս Հաձիֆոտիադիսին՝ հայտնում է AFP-ը։
Տղամարդը հերթ է կանգնել բանկի մի քանի մասնաճյուղերում, սակայն 4-րդ մերժումը ստանալուց հետո ընկել է ասֆալտին ու սկսել լաց լինել։

Կուֆոսը տեսել է թոշակառուին անցած շաբաթ արված լուսանկարում և ճանաչել հանգուցյալ հոր վաղեմի ընկերոջը։ Գործարարը կարողացել է գտնել նրան Facebook-ով և այժմ ծրագրում է թոշակառուին անսպասելի նվեր անել՝ մեծ գումարի տեսքով։




































