Սերժ Սարգսյանին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը մինչև օրվա վերջ հանդես կգա կարևոր հայտարարությամբ:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, Սահմանադրական դատարանի խորհրդական Գևորգ Դանիլյանն ասաց, որ այն ներկայացուցիչները, ովքեր հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի հետ և քննարկել հայեցակարգը, նրանք այս պահին հստակեցնում են քննարկումների արդյունքները և այդ մասին մինչև օրվա վերջ հանդես կգան հայտարարությամբ:
Հետաքրքրություն առաջացնող հարցադրումներին ամբողջական անդրադարձ կլինի, քանի որ վերադառնալուց հետո թեև կարճ հարցազրույցներ եղել են, սակայն շատ հարցադրումների պատասխան չի տրվել:
Նշենք, որ Գևորգ Դանիելյանը չի մասնակցել Վենետիկի հանձնաժողովի հետ քննարկումներին:
Սահմանադրական փոփոխությունների վերջնական հայեցակարգը շրջանառության մեջ կդրվի հուլիսի 10-ից հետո:









































