Մադրիդի «Ատլետիկո»-ի պաշտպան Տոբի Ալդերվեյրելդը, ով նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել «Սաութհեմփթոն»-ի հետ, տեղափոխվել է «Տոտենհեմ»։ Այս մասին տեղեկացնում է լոնդոնյան ակումբի թվիթերյան էջը։
Բելգիացին «Տոտենհեմ»-ի հետ 5 տարվա պայմանագիր է կնքել։ Տրանսֆերի արժեքը կազմել է 16 մլն եվրո։
Անգլիայի Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանում պաշտպանը «Սաութհեմփթոն»-ի կազմում 26 խաղ է անցկացրել ու 1 գոլ խփել։






































