ԱՄՆ Մեն նահանգում հազվագյուտ երկգույն օմար են բռնել, հայտնում է NECN-ը: Նարնջագույն-դարչնագույն օմարը հայտնաբերվել է Սքարբորոյում՝ Pine Point Fishermen կոոպերատիվի կոնտեյներում: Աշխատակիցները չգիտեն՝ ձկնորսներից ով է բերել այդ որսը:
Գիտնական Ադամ Բաուքուսը՝ Մենի հետազոտական ինստիտուտից, չի բացառել, որ օմարի յուրահատուկ գույնը պայմանավորված է մի քանի գենետիկ մուտացիաներով: Փորձագետը հավելել է, որ երբեք չի տեսել այդպիսի բազմագույն օմար:
Նշվում է, որ սովորաբար այդպիսի օմարները հերմոֆրոդիտ են, իսկ տվյալ դեպքում այն էգ է: «Դա իսկապես տարօրինակ է»,- ասել է Pine Point Fishermen-ի աշխատակից Մայք Շասսեն:
Կոոպերատիվը դեռ չի որոշել՝ ուր ուղարկել հազվագյուտ օմարը՝ թանգարա՞ն, թե՞ ակվարիում:









































