«Միլան»-ը նոր մարզադաշտ կառուցելու թույլտվություն է ստացել: Այդ մասին է հայտնում է ակումբի Twitter-ի պաշտոնական էջը:
«Նոր մարզադաշտ. նախագիծն իրականություն է դարձել»,- նշել է Բարբարա Բերլուսկոնին, ով հայտարարել է, որ օրը պատմական է ակումբի և քաղաքի համար:
Մարզահամալիրը պատրաստ կլինի 2018/19 թվականների մրցաշրջանի մեկնարկից առաջ: Այն կտեղավորի 48 հազար հանդիսատես: «Ռոսսոներիներ»-ի ղեկավարներն ակնկալում են, որ նոր մարզադաշտը տարեկան 50-80 մլն եվրո եկամուտ կբերի:








































