Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հիասթափված է պայմանավորված խաղերի կազմակերպման գործով հերթական անգամ դատարան հրավիրվելու պատճառով: Այնուամենայնիվ, մասնագետը նշել է, որ մտադիր է առաջ գնալ:
Հիշեցնենք, որ Իտալիայի դատախազությունը մտադիր է շարունակել 2012 թվականին սկսած հետաքննությունը, որի կապակցությամբ 45-ամյա մասնագետը որակազրկվել էր 10 ամսով: Այնուհետև որակազրկման ժամկետը կրճատվել էր մինչև 4 ամիս:
«Ես անչափ հիասթափված եմ, բայց կշարունակեմ առաջ գնալ»,-Sport Mediaset-ը մեջբերում է Կոնտեի խոսքերը:









































