Համաշխարհային շրջագայությունների ամենախոշոր ընկերություններից մեկը՝ Carnival Corp-ը, ԱՄՆ իշխանություններից հավանություն է ստացել Մայամիից Կուբա շրջագայություններ կազմակերպելու համար: Այս մասին գրում է BBC-ն:
Ընկերությունում դեռևս սպասում են Կուբայի պաշտոնական պատասխանին: Ինչպես սպասվում է, ԱՄՆ-ի և Կուբայի միջև շրջագայության առաջին երթուղին կբացվի հաջորդ տարվա սկզբին:
Այս պահին ԱՄՆ քաղաքացիները կարող են ժամանել Կուբա մարդասիրական նպատակներով կամ հարազատներին տեսակցելու համար:







































