ԱՄՆ-ը չի պատրաստվում լքել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններն այնքան ժամանակ, քանի դեռ դրանք «օգտակար են»: Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստին:
«Մենք չենք լքի բանակցություններն այնքան ժամանակ, քանի դեռ դրանք օգտակար են»,- ասել է նա:
Սպիտակ տան ներկայացուցիչը խոստովանել է, որ «բանակցությունների ավարտի վերջնաժամկետն արդեն անցել է», և շատերը սկեպտիկորեն են տրամադրված տվյալ հարցի շուրջ: «Անխոս, դա բարդ համաձայնագիր է: Բայց մենք կարծում ենք, որ դիվանագիտությունը լավագույն միջոցն է երաշխավորելու, որ Իրանը միջուկային զենքի չի տիրապետում»,- ասել է նա:









































