Tuesday, 30 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Առևտրականները դժգոհ են Շրջանառության հարկի 5 տոկոսից

Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել երկար չարչրկված «Շրջանառության հարկի մասին» օրենքը: ՓՄՁ ներկայացուցիչները երկար պայքարեցին, որպեսզի չկիրառվեր նախնական տարբերակը, որով նախատեսված էր փաստաթղթավորված աշխատել շրջանառության 1 տոկոս հարկով: Տևական բողոքի ցույցերից հետո ներառվեց այլընտրանքային տարբերակը: Այսինքն՝ ՓՄՁ ներկայացուցիչները կարող են ընտրել կամ փաստաթղթավորված 1 տոկոս շրջանառության հարկով տարբերակը, կամ չփաստաթղթավորված և 5 տոկոս շրջանառության հարկով:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Ֆիրդուս»-ի շուկայի փոքր ձեռներեցները հայտնեցին, որ իրենք թեև ընտրել են 5 տոկոս շրջանառության հարկով չփաստաթղթավորված տարբերակը, սակայն այդ 5 տոկոսն էլ է բարձր:

Հիշեցնենք, որ նոր օրենքով առաջարկվում է շրջանառության հարկ վճարողների շրջանառության տարեկան առավելագույն շեմը 58,35 մլն դրամից բարձրացնել 115 մլն դրամի:

«Փաստաթղթավորումը մեզ համար շատ բարդ պրոցես է. եթե ես գնամ մեծաքանակ առևտրի կենտրոն, ինձ ոչ ոք փաստաթուղթ չի ներկայացնի: Իմ աղջիկը, որ իմ մոտից մի հագուստ հագնի, ես ստիպված հարկ պիտի վճարեմ, դրա համար ես ընտրել եմ 5 տոկոս շրջանառության հարկի տարբերակը առանց փաստաթղթի, որը մեզ համար ևս շատ բարձր է»,- մեզ հետ զրույցում ասաց «Ֆիրդուս»-ի շուկայի փոքր ձեռներեց տիկին Մարիան:

«Ամեն դեպքում շատ վատ տարբերակ էր, օրենքը հենց դրա վրա աշխատեց, միանգամից բարձր տոկոս դրեցին, իբր մեզ համար լուծում առաջարկեցին, բայց դա ընդամենը փափուկ բարձ էր: Մեզ համար լավ կլիներ, եթե մնար այնպես, ինչպես որ կար»,- ասաց տիկինը:

Վերջինիս գործընկերները ևս իրենց դժգոհությունները ներկայացրին և նոր օրենքի, և ընդհանրապես՝ ՓՄՁ-ի վատ վիճակի մասին:

 

Ավելին՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում