Հյուսիսատլանտյան դաշինքը Սև ծովում լայնածավալ զորավարժություններ կանցկացնի 23 նավերի, սուզանավերի, ինչպես նաև ավիացիայի մասնակցությամբ։ Այս մասին հայտնում է ՆԱՏՕ-ի ռազմածովային հրամանատարությունը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Զորավարժությունների անցկացման ժամկետը հաղորդագրությունում չի հստակեցվում։
Հանգստյան օրերին ՆԱՏՕ-ի առաջին մշտական ռազմածովային խմբի (SNMG1) և ՆԱՏՕ-ի հակաականային պաշտպանության երկրորդ մշտական խմբի նավերը մտել են Սև ծով, որպեսզի համատեղ զորավարժություններ անցկացնեն Բուլղարիայի, Ռումինիայի, ԱՄՆ-ի, Հունաստանի և Թուրքիայի ռազմածովային ուժերի հետ։










































