Direct-press.ru-ի փոխանցմամբ՝ պարզվել է իրական պատճառը, թե ինչու են տղամարդիկ դավաճանում իրենց կանանց: Համարվում է, որ դավաճանությունն առաջանում է ընտրյալիդ հետ հարաբերություններից հաճույք չստանալու դեպքում: Սակայն այժմ պարզվել է, որ միշտ չէ, որ դա ճիշտ է:
Անցկացված հարցման արդյունքներով պարզվել է, որ դավաճանություն գործած տղամարդկանց 56 տոկոսը շատ երջանիկ են ամուսնության հարցում, սիրում են իրենց կանանց ու չեն ցանկանում բաժանվել նրանից: Բացի դրանից՝ տղամարդիկ սովորաբար դավաճանում են այն կանանց հետ, որոնց նրանք ճանաչում են:
Այսինքն՝ շատ հազվադեպ է հավանականությունը, որ զուգընկերը լինի անհայտ մեկը: Տղամարդիկ դավաճանում են, որպեսզի փրկեն ամուսնությունը: Տղամարդիկ հաճախ դիմում են արմատական այդ միջոցին, որպեսզի լուծեն ընտանեկան խնդիրները: Տղամարդիկ ամուսնալուծվելուց հետո ատում են իրենց: Նրանք խղճի խայթ են զգում, քանի որ դավաճանել են մեկին, որը վստահել է իրեն: Կանայք նույնպես հակված են դավաճանելու իրենց ամուսիններին, սակայն սեռերի դավաճանության պատճառները տարբեր են: Կանայք հաճախ դավաճանում են զգացմունքային բավարարվածության համար:









































