Հոլանդական ֆուտբոլի լեգենդ Մարկո վան Բաստենը կընդկգրկվի երկրի ազգային հավաքականի մարզչական շտաբում։ Նա կլինի նորանշանակ գլխավոր մարզիչ Դեյլի Բլինդի օգնականը։
Բլինդն այդ պաշտոնում փոխարինել է հանրահայտ մասնագետ Գուս Հիդինկին։ Նա պարտավորությունների կատարմանն անցնելու է օգոստոսի 1-ից։
Վան Բաստենն ազգային թիմում աշխատել է 2004-08թթ։ Նախորդ մրցաշրջանում նա եղել է «ԱԶ Ալկմար»-ի գլխավոր մարզչի օգնականը։ Տեղեկություններ կան, որ նա ազգային թիմում աշխատանքն ակումբային մակարդակում աշխատանքի հետ չի համադրելու։
Վան Բաստենի՝ Հոլանդիայի ֆուտբոլի միության հետ կնքած պայմանագրի ժամկետը գործելու է 3 տարի։







































