Բենզինի գները Հայաստանում շարունակում են բարձրանալ` միջազգային շուկայում նավթի գների բարձրացմանը զուգահեռ: «Ռեգուլյար» տեսակի բենզինի 1 լիտրի գինը դարձել է 430 դրամ` նախկինի 420-ի փոխարեն, իսկ «Պրեմիումի» 1 լիտրի գինը 450 դրամից դարձել է 460 դրամ:
Իսկ միջազգային շուկաներում Brent տեսակի նավթի 1 բարելի գինը երեկ կազմել է 123.09 դոլար: Ապրիլի 12-ին այն 120.23 դոլար էր, իսկ մարտի 15-ին՝ 108.15 դոլար:









































