Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ` իրանական միջուկային ծրագրին մասնակցելու նպատակով Վիեննա ժամանած Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանը չի համաձայնվի ստուգման բացառիկ ընթացակարգերին ու պատժամիջոցների անհապաղ վերացմանը:
«Իրանը չի ընդունի (ստուգումների) բացառիկ ընթացակարգերը, մյուս կողմը պետք է ընդունի լուրջ որոշումներ: Պատժամիջոցներն անհրաժեշտ է վերացնել անմիջապես»,- ասել է Զարիֆը:
Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների բարդություններից մեկն այն է, որ Արևմուտքը պահանջում է ստուգման բացառիկ միջոցներ` ներառյալ տեսուչների այցերը ռազմական օբյեկտներ և իրանցի առանցքային միջուկագետներին հարցաքննելը:
Զարիֆը հավելել է, որ միջուկային գործարքը կկնքվի այն դեպքում, եթե մյուս կողմը բանակցությունների ժամանակ առաջ չքաշի ավելորդ պայմաններ:
Հիշեցնենք, որ Զարիֆը երեկ հայտարարել էր, որ Վիեննա է մեկնում արդար ու երկարաժամկետ միջուկային գործարքի հետևից:




































