Disney World ընկերությունն իրենց ատրակցիոն զբոսայգիներում արգելք կդնի սելֆի-փայտիկների օգտագործման վրա, հայտնում է Reuters-ը:
«Մենք ցանկանում ենք ողջ ընտանիքի համար ապահովել մեծ փորձ, ցավոք սրտի, սելֆիի փայտիկները մեր հյուրերի և աշխատակիցների համար անվտանգության համար սպառնալիք են ներկայացնում»,- ասվում է ընկերության հայտարարությունում:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ֆլորիդայի Disney World զբոսայգին հաճախորդներին արգելել է օգտվել սելֆի-փայտիկներից:









































