«Գազպրոմ»-ը կարող է վերսկսել Ադրբեջանի գազի մատակարարումները`տարեկան մի քանի միլիարդ խորանարդ ծավալով: Այս մասին գրում է RIA Novosti-ն`վկայակոչելով «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլերին:
«Մեր ադրբեջանցի գործընկերները դիմել են մեզ՝ խնդրելով ամենամոտ ժամանակներս սկսել Ադրբեջան ռուսական գազի մատակարարումները»,- հայտարարել է Միլերը:
«Գազպրոմ»-ի ղեկավարը դա բացատրել է Ադրբեջանի տնտեսական աճով:
Միլերը բացատրել է, որ ներկա պահին Ռուսաստանից Ադրբեջան գազ մատակարարելու հին համաձայնագիրն է գործում, սակայն մատակարարումներ չեն իրականացվում:




































