Երգչուհի Բրիթնի Սփիրսը մի քանաի օր առաջ խզել է հարաբերությունները 33-ամյա Չարլի Էբերսոլի հետ: Երգչուհու այս որոշման պատճառները հայտնի չեն, բայց երկրպագուներն ու մամուլը խոսել են բաժանության մասին, երբ Սփիրսի պաշտոնական էջում ոչ մի լուսանկար չեն գտել, որում Սփիրսը իր նախկին սիրելիի հետ է: Այս մասին գրում է starslife.ru-ն:
Մինչ այդ լուրի պաշտոնապես հաստատվելը՝ մամուլը հրապարակում է երգչուհու կյանքի մասին հերթական լուրը:
Ինչպես ԶԼՄ-ներին պատմել է Սփիրսին մոտ աղբյուրը՝ նա բոլորովին կորցրել է իր արքայազնին գտնելու հույսը, իսկ իր սիրային անհաջողությունների համար մեղադրում է իր հորը՝ Ջեյմի Սփիրսին: «Նրա հայրը վերահսկում է նրա կյանքի յուրաքանչյուր ոլորտը,- ասել է աղբյուրը:- Բրիթնին ասել է, որ Էբերսոլի հետ սիրապեվը վերջին անգամն է, որ հայրը միջամտում է իր անձնական կյանքին»:
Աղբյուրներն ավելի վաղ հայտնում էին, որ Բրիթնիի 62-ամյա հայրը կտրականապես դեմ է եղել, որ իր աղջիկն ամուսնանա և էլի երեխաներ ունենա:
Հիշեցնենք՝ հիմա Բրիթնին երկու տղա ունի՝ 9-ամյա Շոն Փրեսթոնը և 8-ամյա Ջեյդեն Ջեյմսը:











































