«Միլան»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչը հայտարարել է, որ փորձելու է թիմին վերադարձնել առաջատար դիրքերը: Վերջին անգամ «Միլան»-ն Ա Սերիայի չեմպիոն է դարձել 2010/11 թվականների մրցաշրջանում:
««Միլան»-ը պետք է մեկ նպատակ հետապնդի` հաղթել յուրաքանչյուր խաղում: Ցանկանում եմ, որ մեր մրցակիցները դարձյալ վախենան «Միլան»-ից, մանավանդ «Սան Սիրո»-ում:
Մեր ակումբը միշտ առանձնացել է իր բարձր արժանապատվությամբ: Արդեն խոսել եմ տղաների հետ: Կարծում եմ` նրանք կիսում են իմ տեսակետը»,- Sky Sports-ը մեջբերում է Միխայլովիչի խոսքերը:









































