Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Բեռնար Կազնևը նշել է Լեոնի մերձակա գործարանի վրա հարձակված ահաբեկչի անունը, որը ձերբակալվել է: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն:
Կասկածյալը նույնականացվել է որպես 35-ամյա Յեսիմ Սալի, նա ծնունդով Սեն Պրիեստից է:
Նրա դեմ 2006թ. գործ է հարուցվել սալաֆիտների արմատական խմբի հետ կապերի համար կասկածանքով, բայց 2008թ. հսկողությունը հանվել է:
Կազնևը նաև նշել է, որ երկրորդ հարձակվողը սպանվել է հրշեջի ձեռքով:
Իսկ The Gurdian-ը հայտնում է, որ հարձակման ենթարկված գործարանը պատկանում է ամերիկյան Air Products and Chemicals ընկերությանը:
Ֆաբրիկան զբաղվում է գազի բալոնների արտադրությամբ և լիցքավորմամբ, նաև քիմիական արդյունաբերության արտադրությամբ՝ հեռուստացույցներից մինչև սպորտային հագուստներ:
Նախնական տվյալներով՝ հարձակման զոհ է դարձել մեկ մարդ, ևս 2-ը վիրավորվել է: Հայտնի է նաև, որ զոհը գործարանի աշխատակից չի եղել:









































