Հավելյալ իրականության HoloLens ակնոցները, որոնք մշակվել են Microsoft-ի կողմից, կփորձեն իրենց աշխատանքում գործածել Միջազգային տիեզերակայանի տիեզերագնացները։ Սարքերն ուղեծիր կմատակարարվեն առաջիկա կիրակին SpaceX ընկերության Dragon բեռնատար տիեզերանավով։ Այս մասին հայտնում է Vesti-ն՝ հղում անելով NASA-ին։
HoloLens-ը, որը շատերի կարծիքով նոր խոսք է հավելյալ իրականության տեխնոլոգիաներում, տիեզերքում կօգտագործեն տարբեր միջոցներով։
Նախ այն ունի «հեռավոր փորձագետի» ռեժիմ, որում Երկրի վրա գտնվող մասնագետները կարող են իրական ժամանակում տեսնել այն, ինչ տեսնում է տիեզերագնացը։ Դեռևս խոսքը երկու զույգ ակնոցի մասին է։










































