2015 թվականի սկզբից 52 կորպորատիվ էմիտենտներ հայտարարել են դեֆոլտի մասին՝ ասվում է Standard & Poor’s վերլուծական ստորաբաժանման հոդվածում՝ փոխանցում է Vesti-ն։
Արդյունքը վատագույնն է ճգնաժամային 2009-ից ի վեր։
Ամբողջ 2014 թվականի ընթացքում S&P-ն աշխարհում հաշվվել է ընդհանուր առմամբ կորպորատիվ դեֆոլտի 60 դեպք։
Այս շաբաթ ցուցակը համալրել է ամերիկյան ածխային Walter Energy Inc-ը։ Նշվում է, որ 52 էմիտենտներից 31-ը գտնվում են ԱՄՆ-ում, 12-ը՝ զարգացող երկրներում, 7-ը՝ Եվրոպայում, 2-ը՝ մնացած զարգացած երկրներում։







































