Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Օսկարի գործակալի կարծիքով` ֆուտբոլիստը չի տեղափոխվի Թուրինի «Յուվենտուս» ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ: Նա նշել է, որ այդ մասին շրջանառվող լուրերն անհիմն են:
«Դա հնարավոր չէ: Օսկարը չի տեղափոխվի «Յուվենտուս»: Նա մնում է «Չելսի»-ում, իսկ տեղափոխության մասին լուրերն անհիմն են և իրականության չեն համապատասխանում»,- Calciomercato-ն մեջբերում է գործակալի խոսքերը:
Անգլիայի պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանում Օսկարը 28 հանդիպում է անցկացրել, 6 գոլ է խփել և գոլային 8 փոխանցում կատարել: «Չելսի»-ի հետ նրա պայմանագրի ժամկետն ավարտվելու է 2019 թվականին: Ամերիկայի գավաթի խաղարկությանն Օսկարը չի մասնակցում ազդրի վնասվածքի պատճառով:






































