ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հինգշաբթի օրը նորից Ռուսաստանի իշխանություններին մեղադրել է ազատ ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության ճնշման մեջ, գրում է RIA Novosti-ն:
«Չինաստանի, Եգիպտոսի, Էրիթերիայի, Եթովպիայի, Իրանի, Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի կառավարությունները շարունակել են ճնշել ազատ մամուլին և քաղաքացիական հասարակության զարգացմանը»,- ընդգծել է նա:
Ըստ նրա` մասնավորապես, խոսքը «լրագրողներին, բլոգերներին և իշխանությունը քննադատողներին ձերբակալելու մասին է»:
Քերին կարծում է, որ «ակտիվիստներն այնպիսի երկրներում, ինչպիսին Ռուսաստանը և Վենեսուելան են, ուժ և տղամարդյություն են ցուցաբերել` չնայած սահմանափակումներին, ճնշումներին ու ձերբակալություններին»:









































