Պաղեստինի Ինքնավարության պատվիրակությունն Իսրայելի իշխանությունների դեմ Միջազգային քրեական դատարան հայց է ներկայացրել` նրանց մեղադրելով 2014-ին Գազայի հատվածում գործած հանցագործությունների մեջ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Դատարան ներկայացված նյութերում նաև ասվում է արևեմտյան ափին Իսրայելի կողմից ապօրինաբար բանակավայրեր կառուցելու մասին:
Իսրայելի իշխանությությունները հերքել են մեղադրանքները:









































