Զբոսաշրջիկները տարեկան մոտ 490 մլն եվրո են կորցնում այն պատճառով, որ ի վիճակի չեն մտքում ստանդարտ արժութային փոխակերպումներ անել։ Այս մասին հայտնում է Euromag-ը։
Բրիտանացիներն ակամա միջինը 178 եվրո են կորցնում արտերկիր ճանապարհորդությունների ժամանակ։ Մաթեմատիկական գիտելիքների կիրառման անհաջողությունը նրանց գրպանին հասցնում է վնաս, որը հավասարազոր է հանգստի որոշ ուղղությունների արժեքին։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Ճանապարհորդների կեսից ավելին՝ 52%-ը, ջանում են հետևել, թե որքան գումար են ծախսում՝ արտասահմանյան արժույթը վերածելով ֆունտ ստերլինգի։ Սակայն 28 տոկոսը նման հաշվարկների ժամանակ սխալներ է թույլ տալիս։
Յուրաքանչյուր չորրորդ բրիտանացին առանց կանխիկ գումարի է մնում արտերկրում արժութային փոխանակման հաշվարկների պատճառով։ Ճանապարհորդների քառորդ մասը սխալներ է թույլ տալիս ալկոհոլի չափազանց մեծ քանակություն օգտագործելուց հետո։











































