Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Աարոն Ռեմսին հայտարարել է, որ նմանակում է կիսապաշտպան Սթիվեն Ջերարդի խաղաոճին, ով ընթացիկ ամռանը լքելու է «Լիվերպուլ»-ը` կարիերան շարունակելով ԱՄՆ-ում:
«Կարծում եմ` բարձրակարգ կիսապաշտպանը պետք է կարողանա խլել գնդակը, խաղադաշտում լավ տեղաշարժվելու ունակություն ունենա, կարողանա հիանալի փոխանցումներ կատարել, գոլային պահեր ստեղծել և գոլեր խփել:
Երբ խաղում եմ, փորձում կատարել այս ամենը, իսկ խաղս գնահատելու ժամանակ հաշվի եմ առնում նշված բոլոր գործոնները: Եթե հետևենք Ջերարդին, կտեսնենք, որ նա կարողանում է անել այս ամենը: Այդ իսկ պատճառով փորձում եմ նմանակել նրան: Ցանկանում եմ լինել այնպիսին, ինչպիսին Ջերարդն է»,- Bleacher Report-ը մեջբերում է Ռեմսիի խոսքերը:





































