«Բարսելոնա»-ի նախկին նախագահ Ժոան Լապորտան վստահ է, որ «կապտանռնագույններ»-ը կշարունակեն իրենց հաղթարշավը, եթե ինքը հաղթի կատալոնական ակումբի նախագահի ընտրությունների ժամանակ: Բացի այդ, Լապորտան խոսել է Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբայի մասին, ում անունը վերջերս հաճախ են կապում իսպանական գրանդի հետ:
«Պոգբան կարող է «Բարսելոնա»-ի լավագույն ձեռքբերումներից լինել: Բոլորը կարծում են, որ նա հիանալի կհարմարվի կատալոնական ակումբի խաղային փիլիսոփայությանը: Ֆուտբոլիստը նույնպես ցանկանում է խաղալ «Բարսելոնա»-ում:«Կապտանռնագույններ»-ը կշարունակեն հաղթարշավը, եթե ես հաղթեմ ընտրությունների ժամանակ»,- Marca-ն մեջբերում է Լապորտայի խոսքերը:
Հիշեցնենք` կատալոնական ակումբի նախագահի ընտրությունները կայանալու են հուլիսի 18-ին:







































