Չիլիի հավաքականի ֆուտբոլիստ Արտուրո Վիդալին կարող են նոր մեղադրանքներ ներկայացնել:
Բանն այն է, որ Չիլիի ոստիկանները տեղեկություն են հրապարակել այն մասին, որ աղմկոտ ավթովթարից հետո «Յուվենտուս»-ի ֆուտբոլիստը սպառնացել է իրենց:
Վիդալի դատապաշտպանները դատական նոր նիստի են նախապատրաստվում, որը նշանակվել է ոստիկանության աշխատակից Օսվալդոյի ցուցմունքներից հետո: Նա հաստատել է, որ ավտովթարից անմիջապես հետո Վիդալը սպառնացել է սպանել նրան:






































