Microsoft ընկերությունը կարող է սկսել USB կրիչներով իր Windows 10 օպերացիոն համակարգի վաճառքի պրակտիկան։ Այս մասին հայտնում է WinFuture.de-ն։
Նման լուծումը թույլ կտա նոր համակարգը տեղակայել նոթբուքերի վրա, որոնք չունեն սկավառակակիր։ Խոսքը մասնավորապես ուլտրաբուքերի մասին է, որոնցում տվյալների փոխանցման օպտիկական մեխանիզմը բացակայում է կորպուսում տեղի խնայման համար։
Ներկայում Microsoft-ի օպերացիոն համակարգերը վաճառվում են DVD-սկավառակներով։
Windows 10-ի վաճառքը ծրագրված է հուլիսի 29-ին։ Windows 7-ի և Windows 8/8.1-ի օգտատերերը կարող են թարմացումն ստանալ անվճար։









































