Սիրացի ակտիվիստ Աբու Իբրահիմ Ռակաուին, ով հանդես է գալիս ԴԱԻՇ-ի դեմ, այս շաբաթ իր բլոգում հրատարակել է ԴԱԻՇ-ի կողմից թողարկած ոսկե դինարի և կես դինարի լուսանկարները: Այս մասին հայտնում է newsru.co.il-ը:
Այն մասին, որ ԴԱԻՇ-ը պլանավորում է թողարկել սեփական դրամներ` ոսկե, արծաթե և պղնձե, հայտնի է դարձել դեռ անցյալ տարվա նոյեմբերին: Սակայն, դրամները հավանաբար շրջանառության մեջ կմտնեն 2015 թվականի ամռանը:
Մասնագետների գնահատականով՝ մեկ ոսկե դինարը համարժեք կլինի 139 դոլարին: ԴԱԻՇ-ի ֆինանսիստները հրաժարվում են գործ ունենալ «սատանայական փողերի» հետ, և սեփականը գերադասում են թանկարժեք մետաղներից:
Ռակաուիի տվյալներով՝ ԴԱԻՇ-ը պլանավորում է շրջանառության մեջ դնել 7 տեսակի դրամներ, որոնց վրա կլինի «Իսլամական պետություն՝ խալիֆաթ, ստեղծված Մարգարեի պատվիրաններով» մակագրությունը:







































