Ռեժիսոր Սարա Գավոնի կանանց իրավահավասարության պայքարի մասին «Սուֆրաժիստուհին» դրամայում գլխավոր դերերը կատարել են Քերի Մալիգանը, Հելենա Բոնեմ Քարթերը և Մերիլ Սթրիփը: Օսկարակիր դերասանուհի Սթրիփը որոշել է շարունակել իր պայքարը նաև իրական կյանքում: Դեռևս առկա են ոլորտներ, որտեղ պահպանվում է խտրականությունը կանանց նկատմամբ:
Մերիլ Սթրիփը նամակ է հղել ԱՄՆ կոնգրեսին`խնդրելով սահմանադրության մեջ կանանց իրավահավասարության մասին օրենսդրական մակարդակով կետ հավելել:
«Ես գրում եմ ձեզ իրավահավասարության համար քվեարկելու խնդրանքով`հանուն ձեր մայրերի, դուստրերի, քույրերի և կանանց կամ նույնիսկ հանուն ինքներդ ձեզ: Երիտասարդ կանանց մի ամբողջ սերունդ խոսում է հավասարության մասին` աշխատավարձերի հավասարության, սեռական բռնությունից պաշտպանվելու հավասարության, մյուս իրավունքների հավասարության մասին»,- ասվում է նամակում:









































