«Ազատ դեմոկրատներ» կուսակցությն փոխնախագահ, հրապարակախոս Անուշ Սեդրակյանը այսօր նույնպես միացել է Բաղրամյան պողոտայում ակտիվիստներին։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց, որ սա ուղղորդող և միավորող նպատակ է, այն միավորում է բոլորիս։
Նա նշեց, որ թեև խոսվում է, որ այս շարժումն անկազմակերպ է, բայց սա ներքին ինքնակազմակերպման մղում է, որը պետք է ավարտվի նրանով, որ մենք պետք է ունենանք գիտակից ժողովուրդ, իսկ գիտակից ժողովուրդը յուրաքանչյուր նպատակ իրացնող ժողովուրդ է։
«Սա ակցիա է, որի մեջ ՀՀ քաղաքացին ձևավորվում է նոր ստանդարտներին համապատասխան»,-հավելեց նա։
Անուշ Սեդրակյանի խոսքով՝ որոշումը պետք է չեղյալ հայտարարվի, էլէներգիայի գինը պետք է իջնի, բայց դրանից հետո պետք է դրվեն այլ նպատակներ։









































